211652_close_icon
views-count5789 դիտում article-date 13:12 04-12-2014

Նաիրիտցիները կրկին փողոց են դուրս եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ նախագահի աշխատավայրի դիմաց բողոքի հերթական ցույցն էին կազմակերպել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք պահանջում են, առաջին հերթին, վերադարձնել իրենց աշխատավարձերի պարտքերը և երկրորդ՝ թույլ չտալ, որպեսզի որևէ մեկին ազատեն աշխատանքից: Նրանց թիվը այս պահին անցնում է 2500-ը: Ըստ նաիրիտցիների, գործարանի աշխատակիցների թիվը մոտ 2500 է, իսկ կառավարությունը մտադիր է կրճատումներ կատարել և նրանց թիվը հասցնել 600-ի: Նրանք նամակ փոխանցեցին ՀՀ նախագահի նստավայրի դիմումների բաժին, ինչից հետո պարզ դարձավ, որ իրենց հետ կհանդիպի ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր