211652_close_icon
views-count862 դիտում article-date 13:51 04-12-2014

Գրպանահատը հայտնաբերվեց

Նոյեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Գայանե Բ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.50-ին, Կոմիտասի պողոտայի 15 շենքի մոտ թիվ 8 երթուղայինի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 2-ին, ժամը 18.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր