211652_close_icon
views-count1245 դիտում article-date 16:29 23-05-2016

Գրպանահատը հայտնաբերվեց

Մայիսի 21-ին, ժամը 19.20-ին, 1983 թ. ծնված Էռնա Ս.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 5 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և զեղչի քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 19.40-ին Երևանի Մամիկոնյանց փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին, ով խոստովանել է գողությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր