211652_close_icon
views-count1754 դիտում article-date 22:00 29-11-2016

Հայտնաբերվեց հերթական գրպանահատը

Նոյեմբերի 28-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կարեն Բ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որում կար գումար և նույնականացման քարտ: Պարզվել է, որ Կարեն Բ.-ն նշված դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 16.30-ին, թիվ 33 երթուղու ավտոբուսի սրահում, 1978 թ. ծնված Շողիկ Ա.-ի պայուսակից: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր