24397 դիտում
09:42 04-12-2014
Հայտնաբերվել է վրաերթ կատարած 10 ՏՈ 777 համարանիշի Nissan-ն ու նրա երիտասարդ վարորդը. պարզվել է նաև տուժածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Բագրատունյաց 22/3 շենքի բնակիչ, 20-ամյա Միքայել Աղաջանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս խոստովանել է, որ երեկ Արշակունյաց պողոտայում իր վարած Nissan Tiana մակնիշի 10 ՏՈ 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դեպքի վայրից հեռացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթից հետո նա ավտոմեքենայով որոշ տարածություն անցնելուց հետո ահազանգել է համապատասխան կառույցներ, որից հետո ներկայացել ոստիկանություն: Իսկ թե ինչու չի մոտեցել դեպքի վայրին, նա պատճառաբանել է, որ վախեցել է հաշվեհարդարից, քանի որ հնարավոր է՝ վրաերթի ենթարկվածի հարազատներն ու ընկերներն այդ պահին լինեին այնտեղ և փորձեին իր նկատմամբ հաշվեհարդար տեսնել:
Երեկ՝ կեսգիշերին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նրան տեղափոխեցին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, իսկ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրա վարած Nissan Tiana մակնիշի ավտոմեքենան, որի դիմապակին ամբողջովին վնասված է, մասամբ էլ՝ թափքը, իսկ համարանիշի վրա առկա էին արյան հետքեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Աղաջանյանն աշխատում է «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստում՝ որպես պահեստապետ:
Երևանի քննչական վարչությունն ու Կենտրոնականի ոստիկանությունը պարզել են նաև վրաերթի ենթարկվածի ինքնությունը. վերջինս Նոր Խարբերդ 4-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Սրապյանն է, ով այս պահին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Ի դեպ, հարվածի հետևանքով Հ. Սրապյանի կոշիկներից մեկը շպրտվել էր մոտ 30 մետր, մյուսը՝ 1 մետր հեռավորության վրա:
Ինչպես ավելի վաղ վրաերթի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/03/35672/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], դեկտեմբերի 3-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ր ստացվել, որ Արշակունյաց պողոտայում՝ Ոսկու գործարանի , վրաերթ է տեղի ունեցել. անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցը հետիոտի համար նախատեսված վայրով անցնող տղամարդուն եւ թողնելով նրան անօգնական վիճակում՝ դիմել փախուստի: Դեպքի վայր ժամանած 1-03 Շտապօգնության բրիգադը քաղաքացիների, Ճանապարհային ոստիկանների օգնությամբ տուժողին պատգարակի վրա դնելով տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Այնտեղից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վրաերթի ենթարկվածը ստացել է բազմաթիվ կոտրվածքներ՝ պոլիտրավմա եւ այդ պահին նրա վիճակը գնահատվում է ծանր եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանն ու նույն գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+