Տոնական միջոցառում՝ անապահով ընտանիքների և հաշմանդամ երեխաների համար
Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու «Օրրան» բարեգործական ՀԿ-ն կազմակերպում են տոնական միջոցառում՝ նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան: Տոնախմբության շրջանակներում երեխաների համար կկազմակերպվեն խոհարարության և նվարչության խմբակներ, տարատեսակ խաղեր և Ամանորյա ու Սուրբ Ծննդյան զարդարանքների պատրաստման դասընթացներ:
Միջոցառման մշակութային մասում սպասվում են անակնկալ ելույթներ՝ պատանի երաժիշտների կատարմամբ, երգեցողություն տոնածառի շուրջ, լուսանկարահանում ու նվերների հանձնման արարողություն:
Սույն միջոցառումը տեղի կունենա հինգշաբթի` ժամը 15:00-ից 17:00-ը` Հայաթ Փլեյս Երևան հյուրանոցում: