2117 դիտում
13:05 03-12-2016
ԱՄՆ-ի Կոնգրեսն արգելել է Պենտագոնին համագործակցել Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ի Կոնգրեսը արգելել է երկրի պաշտպանության նախարարության՝ 2017 թ-ի ֆինանսական տարվա համար Ռուսաստանի հետ համագործակցության նպատակով միջոցների ներդրումը, հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ գումար կներդվի միայն այն դեպքում, եթե Պենտագոնը Կոնգրեսին իրազեկի այն մասին, որ Ռուսաստանը դադարեցրել է ուկրաինական տարածքի օկուպացումը և ագրեսիվ գործողությունները, որոնք սպառնում են Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամներին։
Երկրորդ պայմանի քայլն ուղղված է Մինսկյան համաձայնությունների իրագործմանը, այն է՝ Ուկրաինայի արևելքում հրադադարի հաստատումը։
Բացի այդ, փաստաթուղթն արգելում է տարբեր տեխնոլոգիական ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Բացառություն է կազմում ռուսական հրթիռային շարժիչների ներմուծումը։ Մինչև 2027 թվականը արգելված է Ռուսաստանի հետ հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ որևէ տեղեկության փոխանակումը։
Նմանատիպ նյութեր
2454 դիտում
15:42 09-03-2017
ԱՄՆ-ի Կոնգրեսն արգելել է Պենտագոնին համագործակցել «Ռոսoբորոնէքսպորտ»-ի հետ
1475 դիտում
12:14 03-12-2014
ԱՄՆ-ի Կոնգրեսն արգելել է գնել ռուսական РД-180 հրթիռային շարժիչներ
2497 դիտում
11:29 30-01-2015
Ռուսաստանն ու Չինաստանը վախեցրել են Պենտագոնին. տեսանյութ
Այս բաժնից
697 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
787 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
736 դիտում
15:35 23-11-2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ում կքննարկի հեռահար զինատեսակներով իրեն հարվածների թեման