211652_close_icon
views-count1836 դիտում article-date 10:37 03-12-2014

«Ռեալ»-ը ջախջախեց «Կորնելյա»-ին և թարմացրեց սեփական ռեկորդը. տեսանյութ

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց իսպանական ցածրագույն դիվիզիոններից մեկը ներկայացնող «Կորնելյա» ակումբի դարպասը: Այդպիսով «Ռեալ»-ը իր 17-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և այդ առումով թարմացրեց իր ռեկորդը: Այդպիսով «Ռեալ»-ը երկու խաղերի արդյունքում մրցակցին հաղթեց 9:1 հաշվով: Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի թիմը 3 տարվա վաղեմության ռեկորդը գերազանցել էր Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Մալագա»-ի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ: Նախկին ռեկորդը կազմում էր 15 անընդմեջ հաղթական հանդիպումների շարքից: Նման արդյունքի «Արքայական ակումբին» հաջողվել էր հասնել 1961 և 2011 թվականներին: Վերջին անգամ մադրիդցիները պարտվել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին՝ Մադրիդի «Ատլետիկո»-ին: [b]«Ռեալ» - «Կորնելյա»՝5:0[/b] Գոլեր՝ Ռոդրիգես 16՛, 34՛, Իսկո 32՛, Լոպես 60՛ (ինք), Խեսե 77՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր