«Ռեալ»-ը կրկնեց սեփական ռեկորդը
Մադրիդի «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Բազել»-ի հետ խաղում իր 15-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այդպիսով Կառլո Անչելոտիի սաները կրկնեցին ակումբի հաղթական շարքի ռեկորդը: Նախկինում 15 անընդմեջ հաղթանակ Մադրիդի «Ռեալ»-ը տարել էր 1961 և 2011 թվականներին:
Վերջին անգամ մադրիդցիները պարտվել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին՝ Մադրիդի «Ատլետիկո»-ին: Նոր ռեկորդ գրանցելու համար «Արքայական ակումբին» անհրաժեշտ է Իսպանիայի առաջնության առաջիկա տուրում հաղթել «Սևիլիա»-ին: