2958 դիտում
09:54 03-12-2014
Հայաստանի ֆինանսական շուկայում՝ լիակատար քաոս. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«Այն, ինչ երեկ կատարվում էր Հայաստանի ֆինանսական շուկայում, այլ կերպ, քան լիակատար « բեսպրեդել » հնարավոր չէ բնութագրել։ Բանկերում մեկ դոլարը օրվա տարբեր ժամերի գնվում էր 435-437 դրամով և իբր վաճառվում էր 440-450 դրամով: Փոխանակման կետերը օրվա երկրորդ կեսին դրամը գնում էին 440 դրամով և, իբր վաճառում էին 460 դրամով: ՀՀ կենտրոնական բանկը օրվա վերջին սահմանեց ՀՀ դրամի փոխարժեքը, որը իբր 442 դրամ 33 լումա էր: Իբր։ Այս երեք տառերով կարելի է բնորոշել մեր ֆինանսական շուկայի ողջ բովանդակությունը երեկվա ընթացքում: Իրականում վերը նշված գներով ոչ մի բանկ և ոչ մի փոխանակման կետ դոլար չէր վաճառում: Մալաթիայի շուկայում դոլարը երեկ կարելի էր գնել կեսօրին 470 դրամով, իսկ օրվա վերջին գինը հասավ 500 դրամի:
Բանկերն ու չենջերը, փաստորեն, իրենց մոտ կախել էին ցուցանակ, իբր դոլարը վաճառվում է 450 դրամով, և օրը ցերեկով նայում էին իրենց հաճախորդների աչքերի մեջ ու սուտ խոսում «դոլար չկա» ասում էին: Արդյո՞ք իրենց կամքով էին բանկերն ու փոխանակման կետերը պարզ խաբեությամբ զբաղվում:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
991 դիտում
13:06 16-04-2020
Ապրանքային շուկայում, սննդամթերքի շուկայում հուսալի վիճակ է. վարչապետ
2794 դիտում
11:08 17-09-2022
ՀԱՊԿ-ի վերահսկողության տարածքում քաոս է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով