Ռուս-վրացական բանակցությունների ձևաչափը կպահպանվի. Աբաշիձե
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաաստանի հետ հարաբերություների կարգավորման հարցերով հատուկ ներկայցուցիչ Զուրաբ Աբաշիձեն լրագրողներին հայտնել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների ձևաչափը կպահպանվի:
«Չնայած նշված ձևաչափը վերացնելու որոշ պնդումներին, մենք որոշել ենք այն պահպանել և այդ այն կմնա Ռուսաստանի հետ հաղորդակցվելու ուղին»,-ասել է Աբաշիձեն և հավելել, որ ներկա պահօն անհայտ է՝ երբ այդ ձևաչափում կանցկացվի հաջորդ հանդիպումը: