Բախտը մեզ ժպտաց. Լուիս Էնրիկե
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Վալենսիա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ հաջողության կարող էր հասնել թիմերից յուրաքանյուրը: Կատալոնացիներին հաջողվեց հաղթական գոլը խփել 94-րդ րոպեին:
«Իմ կարծիեքով մենք լավ հանդիպում անցկացրեցինք: «Վալենսիա»-ն շատ էր պաշտպանվում, բայց մեզ հաջողվեց վերջին րոպեին գոլ խփել: Կարծում եմ երկու թիմերն էլ հաղթելու շանսեր ունեին: Ճիշտ է, մեզ բախտը ժպտաց, սակայն հաջողությունը հենց այնպես չստեղծվեց: «Բարսելոնա»-ն տիրում էր առավելությանը և տնօրինում էր խաղի ընթացքը»,- նշել է իսպանացի մասնագետը: