211652_close_icon
views-count852 դիտում article-date 18:04 22-10-2014

Մեզ բախտը ժպտաց. Հունտելաար

«Շալկե 04»-ի հարձակվող Կլաս - Յան Հունտելաարը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երորրդ տուրում «Սպորտինգ»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ գերմանական ակումբը հաղթեց 4:3 հաշվով, ընդ որում գելզենկիրխենցիները հաղթական գոլը խփեցին խաղի վերջին վայրկյաններին: «Այսօր մեզ բախտը ժպտաց: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք, քան առաջինում: Երբ մրցակիցը մնաց 10 հոգով, մենք կարողացանք երեք գոլ խփել և հաշվի մեջ առջևել 3:1 հաշվով, սակայն հետո ձեռքներիցս բաց թողեցինք այդ առավելությունը: Սովորոբար նման խաղերում հաղթանակ տանել չի հաջողվում: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց խաղավերջում հաղթանակ կորզել»,-ասել է Հունտելաարը:

Նմանատիպ նյութեր