Ամերիկացիները ստեղծել են արյունահոսությունը կանխող միջոց
Ամերիկացի գիտնականները ստեղծել են հատուկ քսուք, որը կանգնեցնում է արյունահոսությունը:
Veti Gel-ը կարող է պայքարել անգամ ուժեղ արյունահոսության դեմ եւ «փակել» վերքը: Գելի բաղադրությունը կազմում է բուսական պոլիմերը, որը հակաբակտերիալ հատկություն ունի:
Տարբեր իրավիճակներում գելը կօգնի փրկել տուժածի կամ վիրավորի կյանքը` կանխելով արյան կորուստը մինչեւ հիվանդանոց հասնելը: