211652_close_icon
views-count7807 դիտում article-date 14:19 01-12-2014

Երևանում բախվել են Land Rover-ն ու BMW-ն. կա 4 վիրավոր, որոնցից մեկը 2, մյուսը՝ 4 տարեկան են

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ֆրանց Վերֆել փողոցի թիվ 21 շինության առջևի հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 65-ամյա Հարություն Կարապետյանի վարած Land Rover մակնիշի 35 DՍ 629 համարանիշի և 37-ամյա Գրիգոր Սերոբյանի վարած BMW մակնիշի 95 RV 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Land Rover-ը բախվել է վերը նշված շինության պատին, ինչի հետևանքով BMW-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 2-ամյա Ռոման Սերոբյանը, 4-ամյա Էվելինա Սերոբյանը, 29-ամյա Արուսյակ Քոչարյանը և 67-ամյա Զինա Աշոտյանը տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ համակարգում, կոչումով փոխգնդապետ է, իսկ վիրավորներից Ա. Քոչարյանն աշխատում է Երևանի թիվ 103 դպրոցում՝ որպես ուսուցչուհի, Վ. Աշոտյանը՝ Նորք-Մարաշի հատուկ դպրոցում՝ որպես գրադարանավար: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր