Ռեկորդային հրավառություն` Նորվեգիայում. տեսանյութ
Նորվեգիայում տեղի ունեցած հրավառությունը գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում: Svea Fyrverkerier ընկերության` Սեգնե քաղաքում կազմակերպած գունեղ շոուին ներկա է եղել 10 հազար մարդ:
Շոուն տեւել է 20 րոպե, արձակվել է 540 382 միավոր հրավառություն` այդպիսով գերազանցելով Դուբայում սահմանված ռեկորդը:
Հրավառության հիմնական գույներն էին` կարմիրը, կապույտը եւ սպիտակը, որոնք Նորվեգիայի դրոշի գույներն են: