211652_close_icon
views-count3814 դիտում article-date 21:15 01-12-2014

Տավարի միսն էժանացել է. վիճակագրություն

Նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ ՀՀ-ում մսամթերքի գներն աճել են 0.5%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ գրանցվել է 0.1% գնանկում: Մասնավորապես, արձանագրվել է հավի բդի՝ 1.7%, տավարի մսի՝ 0.9%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ) 0.7% գնանկում: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Միաժամանակ, խոզի միսը թանկացել է 0.4%-ով, խոզապուխտինը՝ 0.4%-ով, եփած և կիսաապխտած երշիկներինը՝ համապատասխանաբար 0.5% և 0.6%-ով, աղացած մսինը՝ 0.6%-ով, թռչնամսինը՝ 0.7%-ով, նրբերշիկինը՝ 0.9%-ով, բաստուրմայինը՝ 1.4%-ով, ոչխարի մսինը՝ 2.1%-ով: Մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, մսամթերքի գները նվազել են 0.2%-ով:

Նմանատիպ նյութեր