«Քաղաքական թիվ 1 նպատակն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է և իշխանափոխությունը»,-այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե կարելի՞ է ասել, որ իրենց նպատակը ՀՀԿ-ին «քաղաքական աղբանոց» ուղարկելն է, ասաց. «Մեր նպատակը դա չէ: Մենք ցանկանում ենք ընտրովի իշխանություն ձևավորել և երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայել: Մենք չարությամբ լցված չենք, այլ դրական մոտիվներով ենք տրամադրված: Ցանկանում ենք, որպեսզի մեր երկիրն ուժեղ լինի թե՛ ներսում, թե՛ իմունիտետ ունենա՝ դիմակայելու դրսի մարտահրավերներին: Մենք որևէ մեկի «միսն ուտել» չենք ուզում»:
Միաժամանակ ավելացրեց, որ ՀՀԿ-ում արդեն կան տատանումներ՝ այդ իշխանության մեջ մնալ-չմնալու հարցով:
«Կգա ժամանակը, որ շատ ՀՀԿ-ականներ չեն քվեարկի ըստ հրահանգի, ինչը նշանակում է, որ Բաղրամյան 26-ը թուլանում է, իսկ ընդդիմությունը՝ ուժեղանում»,-հավելեց նա: