211652_close_icon

Տեղի կունենա քանոնահարուհի Աստղիկ Սնեցունցի մենահամերգը

views-count906 դիտում article-date 17:13 01-12-2014
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը կազմակերպում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի և Նարեկացի Համույթի քանոնահարուհի Աստղիկ Սնեցունցի մենահամերգը: Աստղիկը կկատարի արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների գործեր, արևելյան և դասական գործերի փոխադրում-մշակումներ: Կնվագակցի Արուսյակ Ալեքսանդրյանը: Համերգի ավարտին Նարեկացի Համույթի կատարմամբ կհնչի Ալ. Հարությունյանի «Սասունցիների պարը»:

Նմանատիպ նյութեր