Արամ Խաչատրյան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում տեղի կունենա միջազգային լայն ճանաչում ունեցող հայազգի դաշնակահարի մենահամերգը
Այսօր` նոյեմբերի 20-ին, տեղի կունենա ՀՀ Վաստակավոր արտիստ, միջազգային լայն ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ բացառիկ վիրտուզ ծրագրով. մեկ ամբողջական բաժին միայն Շոպեն, այնուհետև՝ Սկրյաբին և երևանյան երաժշտական կյանքում գրեթե երբեք չկատարվող Ստրավինսկու ամենախրթին ստեղծագործություններից մեկը՝ “Պետրուշկա” դաշնամուրային սյուիտը:
Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում, որը նվիրված է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին. “Տարին գերհագեցած էր բազմազան ծրագրերով, միջազգային համերգաշարերով ու նաև նոր փառատոններով, սակայն երևանյան հանդիսատեսին ներկայանալու բերկրանքն ու պատասխանատվությունն այլ է, հարազատ ու կենացնող”,-նշում է Հայկ Մելիքյանը:
Նշենք, որ միջազգային երկարատև շրջագայությունից հետո այս համերգը դաշնակահարի աշնանային սեքզնի երևանյան եզրափակիչ միջոցառումն է: Այն կայանալու է Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:
[b]www.haykmelikyan.com
www.khachaturianfestival.com/hayk-melikyan
www.facebook.com/events/263714784147414/ [/b]