«Բորուսիա»-ի մեկնարկային կազմը՝ «Այնտրախտ»-ի հետ խաղում
Բունդեսլիգայի 13-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն Ֆրանկֆուրտում ուժերը կչափի «Այնտրախտ»-ի հետ: Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայք հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:
Հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 20:30-ին:
«Բորուսիա». Վայդենֆելլեր - Պիշչեկ, Սուբոտիչ, Գինտեր, Դուրմ - Ս. Բենդեր, Կեհլ - Գրոսկրոյտց, Մխիթարյան, Կագավա - Օբամեյանգ