«Բարսելոնա»-ն ջախջախեց «Մալագա»-ին և բարձրացավ առաջին տեղ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Մալագա»-ի դարպասը: Կատալոնյան ակումբը այս հաղթանակից հետո վաստակեց 54 միավոր և կրկին ստանձնեց առաջնության առաջատարի դիրքերը: Նույնքան միավոր ունի նաև Մադրիդի «Ատլետիկո»-ն, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մադրիդցիները զիջում են կատալոնացիներին: Երրոդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալ», որի հաշվին գրանցված է 53 միավոր:
«Բարսելոնա» - «Մալագա»`3:0
Գոլեր` Պիկե 40’, Պեդրո 55’, Սանչես 61’