Բանջարեղենը թանկացել է. ԱՎԾ
Հայաստանյան տնտեսական շուկայում` բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում, 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ արձանագրվել է 13.2% գնանկում, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ` 14.0% գնաճ:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի` 0.3%, սխտորի` 1.5%, բողկի` 3.3%, ճակնդեղի` 6.8%, կանաչ սոխի` 8.3%, լոլիկի` 11.2%, գազարի` 12.4%, գլուխ սոխի` 13.6%, կաղամբի` 21.1%, ծաղկակաղամբի՝ 26.2%, սմբուկի` 27.6%, խառը կանաչեղենի` 29.1%, վարունգի` 35.8%, կանաչ պղպեղի 36.3% գնաճ:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի 0.9% գնանկում: