Հայկ Գալստյանը իր առաջին գոլն է խփել «Հոֆենհայմ»-ի կազմում. տեսանյութ
«Հոֆենհայմ»-ի մինչև 17 տարեկանների թիմը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը և հայազգի հարձակվող Դավիթ Ղազարյանը, Բունդեսլիգայի հարավ- հարավարևմտյան խաղարկության 11-րդ տուրում մրցակցի հարկի տակ 5:0 հաշվով հաղթել է «Ունտերխախինգ»-ին: Գերմանական թիմի կազմում իր առաջին գոլն է խփել Հայկ Գալստյանը: Վերջինս խաղադաշտում անցկացրել է 54 րոպե և դարձել է իր թիմի խփած 3-րդ գոլի հեղինակը: