Գողություն ոսկու շուկայում
                        Նոյեմբերի 28-ին, ժամը 20.40-ին,  ոստիկանության Տարոնի բաժնում 1968 թ. ծնված Գուրգեն Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում,  Վանաձորի Մյասնիկյան փողոցում  գործող ոսկու շուկայում, որտեղ ինքն աշխատում է, գումարը հաշվելիս պարզել է, որ անհայտ անձն իր դարակից գողացել է 100.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 22.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 հասցեի մոտից բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված  Արմեն Հ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

