Կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը խաբելու համար. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օրերս կալանավորվել է գործարար Աշոտ Սարգսյանը, ով ՀՀ պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից է:
Հայտնի է , որ նա ապահովել է ՊՆ-ի վիդեոկոնֆերանսների սրահների տեխնիկան: Ենթադրվում է, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից ավելի բարձր գնով, ինչը սկսել է երևալ իրականացված գործարքի համար ներկայացված հաշիվ-ապրանքագրերում:
Աշոտ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ, քանի որ տեխնիկայի գներն իրականից մի քանի անգամ բարձր է ներկայացրել՝ ՊՆ-ին հասցնելով մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարի վնաս:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։