211652_close_icon
views-count1157 դիտում article-date 20:44 28-11-2014

Տեղի ունեցավ պետական բժշկական համալսարանի 50-րդ ուսանողական փառատոնը

Նոյեմբերի 28-ին Երեւանի պետական բժշկական համալսարանն անցկացրեց 50-րդ հոբելյանական ուսանողական փառատոնը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։ Միջոցառման ընթացքում բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով պարգեւատրվեցին փառատոնի հիմնադիրներ Ա. Ազնավուրյանը, Ա. Ենգիբարյանը եւ Դ. Խուդավերդյանը։ Բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը բժշկական համալսարանի ոսկե մեդալով պարգեւատրեց նաեւ ուսանողական խորհրդարանի նախկին նախագահ Կարեն Ակոպյանին։ Պաշտոնական մասին հաջորդեց մշակութային ծրագիրը։ Ելույթ ունեցան բուհի «Մեդունի» էստրադային երգի եւ պարի համույթները, ՈՒՀԱ թիմի անդամները։

Նմանատիպ նյութեր