2040 դիտում
22:48 15-05-2019
Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ներկայացուցիչներին
Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ներկայացուցիչներին: Պատվիրակության այցի նպատակն է ուսումնասիրել ԵՊԲՀ-ի փորձն ու ուսումնական ծրագրերը՝ հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու նպատակով:
Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանը, որը հիմնադրվել է1851թվականին,Իրանի հնագույն և ամենահայտնի բժշկական կենտրոնն է՝ազգային ու միջազգային մասշտաբով: Այն, լինելով երկրի ամենավարկանշային հետազոտական համալսարաններից մեկը, ընդունում է դիմումներ լավագույն բուհերի ուսանողներից: Համալսարանն իր մեջ ներառում է նաև Իրանի բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագործության, վերականգնողական, դաշնակից բժշկական գիտությունների, հանրային առողջության, բժշկության առաջադեմ տեխնոլոգիաների, սննդային գիտությունների և դիետիկայի, քույրական ու մանկաբարձական խոշորագույն դպրոցները, այդ թվում՝ վիրտուալ դպրոց:
ԹԲԳՀ-ի ենթակայության տակ են գտնվում ավելի քան հարյուր մասնագիտացված հետազոտական կենտրոններ, որոնք ուսումնասիրում են գիտությունն ու տեխնոլոգիան բժշկության մեջ, ռևմատոլոգիան, լսողական, մարսողական հիվանդությունները, մաշկային հիվանդություններն ու բորոտությունը, արյունաբանությունն ու ուռուցքաբանությունը, սրտանոթային հիվանդությունները, էնդոկրինոլոգիան և նյութափոխանակությունը, վերարտադրողական առողջությունը, ուրոլոգիան, իմունոլոգիան, ինչպես նաև ասթման ու ալերգիան:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ համալսարանում սովորում է 12511 ուսանող, որոնցից 794 արտասահմանցի, այստեղ դասավանդում է 1802 դասախոս:
Նշենք, որ ԵՊԲՀ այցելածԹեհրանի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակության կազմում են ատամնաբուժության դպրոցի միջազգային հարաբերությունների, հավատարմագրման և դասակարգման ղեկավարՄոհամմադ Հ. Նեկուֆարը, քույրական և մանկաբարձության դպրոցի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Արփի Մանուկյանը, դեղագործական դպրոցիարտաքին կապերի գծով փոխդեկանՀամիդ-Ռեզա Ադհամին, վերականգնողական դպրոցիարտաքին կապերի գծով փոխդեկանԱզադեհ Շադմեհրը, ատամնաբուժության դպրոցիարտաքին կապերի գծով փոխդեկանՓույան Ամինիշակիբը, այդ թվում բժշկության դպրոցիհամայնքային բժշկության ամբիոն ներկայացուցիչ Ազիտա Խեիլտաշը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
934 դիտում
19:44 10-06-2024
Պարույր Հովհաննիսյանը հյուրընկալել է Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի ուսանողներին