Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է «Ուսանողական գարուն-2017» փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայսիս 24-ին, Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է «Ուսանողական գարուն-2017» փառատոնը:
Փառատոնին ներկայացվել է հայկական և արտասահմանյան երգեր և պարեր, հումորային համարներ, բեմադրություն, տարբեր երկրների մշակույթներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների, հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանն ասել է,որ այս տարվա ուսանողական գարուն փառատոնը նախորդներից տարբերվում է նրանով, որ մրցութային չէր:
«Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել համալսարանի բոլոր ֆակուլտետները:Նման միջոցառումները մեծ դեր ունեն ուսանողների համար. այն բարձրացնում է ուսանողների կրթադաստիարակչական մակարդակը: Անցած երկու տարիներին ԱրՊՀ-ում չի կազմակերպվել նման միջոցառումներ. 2015 թվականին չկայացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի, իսկ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի պատճառներով: Թող այսուհետ ուսանողական գարունները լինեն մեր ամենամյա միջոցառումներից մեկը»,-ավելացրել է Զ. Սառաջյանը:
ԱրՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի անգլերն լեզվի և գրականության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Հարությունյանն իր խոսքում նշել է, որ նման միջոցառումները պետք է բարձրացնեն ուսանողների հայրենասիրության աստիճանը, կազմակերպվածությունը, պատասխանատվությունը:
«Նմանատիպ միջոցառումները մեզ՝ ուսանողներիս հնարավորություն է տալիս որպեսզի լինենք ավելի մշակութասեր, ազգասեր, քանի որ հենց այդ նպատակն է հետապնդում նման միջոցառումները»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և այլք:
[url=http://artsakhpress.am/arm/news/66932/arph-um--kazmakerpvel--e--usanoxakan--garun-2017---paratony-lusankarner.html]Artsakhpress.am[/url]