211652_close_icon
views-count5552 դիտում article-date 19:19 10-05-2017

Ավարտվեց հանրապետական ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլը. կրկին հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը

Այսօր՝ մայիսի 10-ին, տեղի ունեցան 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը։ Առաջնությանը մասնակցում էին 10 բուհերի թիմեր (ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀԱՊՀ, ՀՌՀ, ՎՊՀ, ՀԱԱՀ, ՀՖԿՍՊԻ, ՀԱՀ, ՃՇՀԱՀ, ԵՊԲՀ)։ Հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը, 2-րդ տեղում էր Հովհ. Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանի (ՎՊՀ) (5։2), 3-րդ տեղում՝ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) թիմը, որը 3-րդ տեղի համար խաղում առավելության հասավ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի նկատմամբ (4։3)։ Նշենք, որ Ֆուտզալի առաջնության շրջանակում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ: 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս առաջնության ընթացքում թիմերն իսկական ֆուտզալ են խաղացել՝ դասական կանոններով: Նա վստահեցրեց, որ հետաքրքրությունը ֆուտզալի նկատմամբ աճել է, ինչի մասին վկայում են լեփ լեցուն դահլիճները. «Թիմերից շատերն իրենց խաղը շարունակում են բարձրագույն լիգաներում: Դրա վառ օրինակն են ՀՊՏՀ-ի և ՎՊՀ-ի թիմերը»: ՎՊՀ Մարզառազմական դաստիարակության կենտրոնի ղեկավար, ֆիզդաստիարակության դասախոս, դոցենտ, ՀՀ վաստակավոր մարզիչ Զավեն Էվոյանը փաստեց. «Բոլոր թիմերն էլ լավ պատրաստված էին: Այս տղաների մեծ մասը կարող են ազատ մասնակցել ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնություններում»: Տեղեկացնենք, որ մայիսի 7-ին կայացավ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով ձյուդոյի առաջնությունը։ Յոթ քաշային կարգերում մասնակցել են 9 բուհի (ՀՊՏՀ, ՀԱՊՀ, ՀԱԱՀ, ՀՖԿՍՊԻ, ՀՌՀ, ՀՖՀ, ՃԿՊԱ, Տերնոպոլի համ, ԵՊԲՀ) 60 ուսանող մարզիկներ։ Այսպիսով ավարտվեց մարզական խաղերի գարնանային փուլը։ Ուսանողական մարզական խաղերին 10 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցեց 20 բուհի մոտ 2000 ուսանող Հայաստանից և Արցախից։ Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր