1089 դիտում
12:54 18-10-2014
Թուրքիայի գլխավոր դատախազությունը դադարեցրել է սկանդալային կոռուպցիոն գործի հետաքննությունը
Թուրքիայի գլխավոր դատախազությունը դադարեցնել է կաշառքի գործով իշխանական վերին խավի ներկայացուցիչներից 3 նախարարների դեմ տարվող հետաքննությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նշված գործով հետաքննվում էր 53 մարդ, սակայն հետաքննչական մարմիններին իբրև թե չի հաջողվել բավարար քանակի ապացույցներ ձեռք բերել:
Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալը բարձրացավ այն բանից հետո, երբ նախարարներից 2-ի որդիներին մեղադրեցին կաշառք վերցնելու մեջ: Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը, հայտարարեց, որ այդ ամենը կեղծ է և կազմակերպվել է իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով:
Էրդողանի հատուկ կարգադրությամբ մի քանի դատախազներ և դատավորներ հեռացվեցին իրենց պաշտոններից: Նա նաև փորձ արեց արգելափակել Թուրքիայում սոցիալական ցանցերը և ինտերնետ այլ աղբյուրներ, որոնց միջոցով ակտիվորեն մեկնաբանվում էին սկանդալի հետ կապված բոլոր իրադարձությունները:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
14:57 12-06-2015
Գերմանիայի դատախազությունը դադարեցրել է Անգելա Մերկելի գաղտնալսման գործով հետաքննությունը
1377 դիտում
15:52 28-11-2014
Էրդողանը փորձում է կոծկել նախկին նախարարների հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետաքննությունը
5643 դիտում
22:10 01-08-2018
Թրամփը գլխավոր դատախազին կոչ է արել դադարեցնել «ռուսական հետաքննությունը»
Այս բաժնից
895 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1357 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
934 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել