211652_close_icon
views-count21542 դիտում article-date 12:37 28-11-2014

Ֆուչիկի փողոցում բախվել են Nissan-ն ու Lexus-ը. վերջինս տապալել է երկաթե ցանկապատը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Ժաննա Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի 23 ՏՏ 089 համարանիշի և Երևանի բնակիչ, 19-ամյա Գարիկ Թորոսյանի վարած Lexus մակնիշի 90 ZZ 009 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում, իսկ Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով, տապալել երկաթե ցանկապատը և հայտնվել Երևանի Գյուղատնտեսական համալսարանի վարչական տարածքում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Կարեն Դավթյանն ու Նարեկ Գալստյանը: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ դեպքի մասին իրազեկել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությանը: Տեղում բուժօգնություն է ստացել Nissan-ի վարորդ Ժ. Ազիզբեկյանը, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Հավաքվածները բարձրաձայնում են, որ նշված ճանապարհին հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ և ճիշտ լինի, որպեսզի տեղադրվեն արագաչափ սարք և լուսակիր, ինչը որոշ չափով որոշ վայ-վարորդների կզգաստացնի և մեքենան վարելու ընթացքում իրենց չեն զգա, ինչպես «Շումախեր»-ներ: *** 12:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր ժամանեց Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գարսոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի ուշացման պատճառը կայանում էր նրանում, որ արդեն մի քանի օր է՝ քննիչները դեպքի վայր են ժամանում իրենց տրանսպորտային միջոցներով, իսկ որոշ քննիչներ էլ՝ տաքսիով կամ երթուղայինով, ինչի պատճառով էլ վթարի մեջ հայտնված քաղաքացիները ժամերով սպասում են մեծն քննիչներին: Նախնական տվյալներով NISSAN MURANO մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 800.000 ՀՀ դրամ, իսկ LEXUS մակնիշի մեքենայինը՝ 3.500.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, NISSAN MURANO մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 84.000 ՀՀ դրամ, իսկ LEXUS մակնիշի մեքենայինը՝ 500.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր