Բուլղարիան՝ ռուս-աբխազական ռազմավարական գործընկերության պայմանագրի մասին
Բուլղարիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված նոյեմբերի 24-ին Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին պայմանագրի ստորագրման հետ:
Հայտարարության մեջ ասված է,որ նշված պայմանագրի իրագործումը սպառնալու է Կովկասյան տարածաշրջանի՝ առանց այն էլ ոչ կայուն իրավիճակին և բացասաբար կազդի իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին:
Բացի այդ, պայմանագիրը խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և հակասում միջազգային նորմերին և այն պարտավորություններին, որոնք Մոսկվան ստանձնել է 2008 թ-ի սեպտեմբերի 8-ին հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելիս, և Բուլղարիան բազմիցս է արտահայտել Վրաստանի տարածքային ամբողջականության մասին իր դիրքորոշումը:
«Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է մնացել և մենք քաղաքական որ մի շփում չենք ունենա նրանց ղեկավարությունների հետ»,-ասված է հայտարարության մեջ: