1228 դիտում
14:52 25-11-2014
Վրաստանը ռուս-աբխազական ռազմավարական պայմանագրի պատճառով ՄԱԿ ԱԽ-ի նիստ է պահանջել
Վրաստանը տարածքային ամբողջականության հարցում ոչ մի փոխզիջման չի գնալու, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով նոյեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի նախագահների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության և դաշինքի վերաբերյալ պայմանագիրը, փոխանցում է News Georgia-ն:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի կառավարությունն այդ պայմանագիրը դիտարկել է որպես Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլ, ուղղված Վրաստանի փաստացի անեքսիային:
«ՌԴ-ի այդ քաղաքականությունը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, Ռուսաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ 2008 թվականի օգոստոսի 12-ին հրադադարի մասին պայմանագրին և կոպիտ կերպով խախտում միջազգային նորմերը: Այն նաև տարածաշրջանայի համար լուրջ սպառնալիք է ստեղծում»,-ասել է Ղարիբաշվիլին՝ կոչ անելով հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ և պետք է քննարկվի այդ պայմանագիրը:
Նմանատիպ նյութեր
1362 դիտում
10:11 28-11-2014
Բուլղարիան՝ ռուս-աբխազական ռազմավարական գործընկերության պայմանագրի մասին
2027 դիտում
12:25 21-01-2014
Վրաստանը վրդովված է ռուս-աբխազական սահմանային գոտու ընդլայնմամբ
10835 դիտում
22:36 07-04-2017
Ռուս-աբխազական սահմանի մեծ հերթերը սպառնալիք են Աբխազիայում գալիք հանգստյան սեզոնի համար
Այս բաժնից
1297 դիտում
20:07 04-02-2025
Հայտնի է՝ ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
1189 դիտում
19:20 04-02-2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա
784 դիտում
18:48 04-02-2025
Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել