Վրաստանը վրդովված է ռուս-աբխազական սահմանային գոտու ընդլայնմամբ
Վրաստանը զայրացել է, որ Օլիմպիադայի պատճառով ընդլայնվել է ռուս-աբխազական սահմանը
Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Սոչի օլիմպիական խաղերի կապակցությամբ ռուս-աբխազական սահմանն ընդլայնելու հետ:
Հայտարարության մեջ նշվում է. «Վրաստանի ԱԳՆ-ը խորը մտահոգություն է հայտնում հունվարի 20-ից մինչև մարտի 21-ը Պսոու գետի երկայնքով անցնող ռուս-աբխազական սահմանային գոտին ընդլայնելու Ռուսաստանի և Աբխազիայի որոշման մասին: Առանց Վրաստանի կառավարության համաձայնության Վրաստանի սուվերեն տարածքի վրա սահմանային գոտու ստեղծումը ևս մեկ ոտնձգություն է երկրի տարածքային ամբողջականության և անկախության հանդեպ»:
Աբխազիայի կառավարության որոշմամբ Գագրայի շրջանում հունվարի 20-ից Ռուսաստանի հետ պետական սահմանը դեպի Աբխազիայի տարածք խորացվել է 11կմ-ով: Սահմանային գոտու մեջ են ներառվել Բաղրըշլի, Խաշըլսի, Խիշխա, Մախադիր, Մքյալրիլշի, Լապստախ, Գյաչրիշլի և Ցանդրիլշի բնակավայրերը:
Վրացական իշխպանությունները կոչ են արել Մոսկվային դադարեցնել Վրաստանի հանդեպ սադրիչ քաղաքականությունը և կատարել իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները: