2131 դիտում
08:26 28-11-2014
«Նոր» փող ուզելու համար, ճիշտ կլինի պարզել, թե ինչ եղան «հին» փողերը. Առավոտ. խմբագրական
Առավոտ թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Հայերենում կան արտահայտություններ, որոնք կապված են մարդու դեմքի [երեսի] հետ՝ պարզ է, թե ինչու, դեմքը homo sapiens-ի կարևորագույն մասն է, որն արտահայտում է նրա էմոցիաներն ու ինտելեկտը: Եվ եթե դեմքի հետ խնդիրներ կան, դա այդ մարդուն բացասաբար է բնութագրում՝ մենք ասում ենք, որ այդ մարդը երես չունի:
Պատրաստվում ենք Համաշխարհային բանկից վարկ խնդրել «Նաիրիտի» համար: Իմ երեսը, անկեղծ ասեմ, չէր բռնի նման բան անել: Ինչո՞ւ: Որովհետև ես արդեն բյուջեից և ոչ բյուջեից ծախսել եմ «Նաիրիտի» վրա միլիարդավոր դոլարներ: Արդյունքները հայտնի են: Դեռևս 1990 թվականի աշնանը վարչապետ Վազգեն Մանուկյանը Գերագույն խորհրդին դիմել էր նման հարցով: 24 տարին փոքր ժամկետ չէ: «Նոր» փող ուզելու համար, հավանաբար, ճիշտ կլինի պարզել, թե ինչ եղան «հին» փողերը: Պետք չէ ոչ մեկին կախել կամ գնդակահարել, պարզապես մեզ համար պարզենք ու անցնենք առաջ:
Կամ ավելի թարմ օրինակ. «Հյուսիս-Հարավ» ճանապարհը: Եթե շինարարությունը շարունակվի այս տեմպերով, ապա այն կավարտվի մոտավորապես 300 տարուց: Գուցե այդ ժամանակ մարդկանց և մյուս «շնչավոր առարկաների» տեղափոխման ա՞յլ եղանակներ գտնվեն»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7765 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով