211652_close_icon
views-count940 դիտում article-date 00:16 28-11-2014

Պելեի կյանքին վտանգ չի սպառնում

Ֆուտբոլի արքա Պելեին տեղափոխել են ոչ թե վերակենդանացման բաժանմունք, այլ հատուկ հիվանդասենյակ: Այդ մասին հայտնել է լեգենդար բրազիլացու օգնական Պելե Խոսե Ֆորնոսը: Նախկինում բրազիլական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Պելեին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Նշենք, որ մի քանի օր առաջ 74-ամյա բրազիլացին հոսպիտալացվել էր միզուղիների վարակի հետևանքով: Պելեն այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հիվանդանոց տեղափոխվում։ Նոյեմբերի 13-ին նա հիվանդանոց էր տեղափոխվել ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։

Նմանատիպ նյութեր