211652_close_icon
views-count27564 դիտում article-date 23:28 14-05-2014

Արտակարգ դեպք՝ Երևանում. ՃՈ աշխատակիցները գործեցին օպերատիվ. էրեբունու բժիշկներն էլ՝ հավատարիմ «Հիպոկրատի երդմանը». հղի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Բագրատունյանց պողոտայում Opel մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը կանգնեցնում է նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցներին և հայտնում, որ ավտոմեքենայով տեղափոխում է ամուսինների, իրենց ուզած հասցեն սակայն ճանապարհին հղի կնոջ ինքնազգացողությունը վատացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցներ Էդգար Բլբուլյանն ու Տարոն Մուրադյանը տաքսուն ուղեկցում են դեպի Էրեբունի բժշկական կենտրոն սակայն տեսնելով, որ աղջկա ինքնազգացողությունը չի կարգավորվում, նրան ամուսնու հետ տեղափոխում են իրենց ծառայողական ավտոմեքենան և ուղևորվում Էրեբունի բժշկական կենտրոնի ծնարան: Այդ ընթացքում ներքին կապով կապնվում են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ պատասխանատու, ոստիկանության մայոր Կարեն Հովակիմյանին և տեղեկացնում այդ մասին: Կ. Հովակիմյանն էլ հեռախոսակապով կապնվում է էրեբունի բժշկական կենտրոն ու հայտնում, որ ՃՈ աշխատակիցների կողմից հիվանդը տեղափոխվում է իրենց մոտ: Հենց բժշկական կենտրոնի ծնարանում մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանի գլխավորությամբ կնոջը շտապ բարձրացնում են ծնարան հետազոտման: Հետազոտման արդյունքում պարզվում է, որ ամեն ինչ բարեհաջող է անցել և 21-ամյա Սաթենիկ Զաքարյանը 14 շաբաթական հղիության մեջ է և պտղին վնաս չի սպառնում: Իսկ ամուսինները և զոքանչը ֆոտոլրագրողի հետ զրույցում բարձր և ուրախ տրամադրությամբ իրենց շնորհակալություն էին հայտնում ՃՈ և էրեբունի բուժանձնակազմին՝ օպերատիվ և հրատապ գործողություններ կատարելու համար: Եթե գայի տղերքն ու էրեբունու հիվանդանոցի բժիշկները, մասնավորապես Դավիթ Լևոնիչը, մարդասիրություն չդրսևորեին չգիտեմ ցավերս ինչքան կտևեր, մանավանդ որ ես էլ Դավիթ Լևոնիչի հիվանդն եմ : Հետազոտվելուց հետո ամուսինները գոհ ու շնորհակալ մեկնեցին տուն, ֆոտոլրագրողին էլ ասելով, որ իրենց երեխան տղա է լինելու: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր