Մեկնարկում է «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» կրթական ծրագիրը
Նոյեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, Էրեբունի պլազայի «Էրեբունի» սրահում տեղի կունենա «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» և «Էլեկտրոնային հանրային կառավարում» կրթական ծրագրերի շնորհանդեսը, որի կայացման համար դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամը:
Ծրագրի կոնսորցիումի անդամներ են ՀՀ Պետական կառավարման ակադեմիան (Հայաստան), Եվրասիա միջազգային համալսարանը (Հայաստան), Միկոլաս Ռոմերիս համալսարանը (Լիտվա) և ոլորտի զարգացմամբ շահագրգիռ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
Ծրագրի գլխավոր նպատակն է կառավարիչների և քաղծառայողների կրթության համար անհրաժեշտ պայմանների և կրթական ծրագրերի ստեղծումը:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Եվրասիա միջազգային համալսարանում նշված մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի իրականացման համար մշակվել են համապատասխան կրթական ծրագրեր, վերապատրաստվել է պրոֆեսորադասախոսական կազմը, նյութատեխնիկական բազան ապահովելու համար ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ և գույք, ուսումնամեթոդական համապատասխան գրականություն: