211652_close_icon
views-count1726 դիտում article-date 21:56 27-11-2014

Յուրչենկոն սուպերհամալրում կլինի Հայաստանի հավաքականի համար. Շչերբաչենկո

«Մորդովիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆյոդր Շչերբաչենկոն կարծում է, որ «Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն լուրջ համալրում կլինի Հայաստանի հավաքականի համար: Հարկ է նշել, որ երեկ տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Յուրչենկոն, ում մայրը ազգությամբ հայ է, հնարավոր է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերք ստանա: «Այդ դարպասապահը բարձր պրոֆեսիոնալիզմ ունի: «Մորդովիա» տեղափոխվելուց առաջ նրա տվյալները մանրամասնորեն ուսումնասիրվեցին: Այդ ժամանակ նա Վերեմկոյի և ալժիրցի Մ՛Բոլիի թիկունքում էր: Յուրչենկոյի հետ պայմանագիր կնքելով, մենք շատ ճիշտ որոշում կայացրեցինք: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց «Մորդովիա»-ի կազմում և օգնեց թիմին Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել: Ներկայիս իրավիճակում Յուրչենկոն սուպերհամալրում կլինի Հայաստանի հավաքականի համար»,- 52-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը:

Նմանատիպ նյութեր