211652_close_icon
views-count3178 դիտում article-date 16:10 22-02-2020

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին: Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստանի ԽՍՀ)։ [b]Խաղային կարիերան․ [/b] «Տիտան» (Մոսկվա, Ռուսաստան) - 2004 «Մետալուրգ» (Լիեպայա, Լատվիա) – 2005-2006 «Դինամո» (Մինսկ, Բելառուս) – 2007 «Կռիլյա Սովետով» (Սամարա, Ռուսաստան) – 2008-2011 «Վոլգար» (Աստրախան, Ռուսաստան) – 2010 «Մորդովիա» (Սարանսկ, Ռուսաստան) – 2012-2013 «Ուֆա» (Ռուսաստան) – 2013-2016 «Անժի» (Մախաչկալա, Ռուսաստան) – 2016-2017 «Տոսնո» (Ռուսաստան) – 2017-2018 «Ենիսեյ» (Կրասնոյարսկ, Ռուսաստան) – 2018-2019 «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – 2020 – [b]Նվաճումները․[/b] Ռուսաստանի գավաթակիր – 2017/2018 («Տոսնո»)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր