Ռուսաստանում կթանկանան ավտոմեքենաները
2015 թվականին Ռուսաստանում ավտոմեքենաների գինը կթանկանա 10-15%-ով: Թանկացումը վերաբերում է ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական արտադրության մեքենաներին: Պատճառը` դրանց պահեստամասերի գնաճն է:
ՌԴ-ի շատ ավտոսրահներում հերթ է. վարորդները շտապում են այս տարի նոր ավտոմեքենա գնել` առաջիկա թանկացումից խուսափելու համար: