211652_close_icon
views-count2065 դիտում article-date 10:29 19-03-2015

Ներկրվող Opel և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները կթանկանան. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ռուսական ԶԼՄ-ները երեկ տեղեկացրեցրել են, որ Ռուսաստանից հեռանում են ավտոարտադրող Opel և Chevrolet ընկերությունները: Այս որոշումը նշված ընկերությունները կայացրել են Ռուսաստանում իրենց արտադրած ավտոմեքենաների վաճառքների կտրուկ նվազման պատճառով: Սա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև հայկական ավտոշուկայի վրա: Խնդիրն այն է, որ Հայաստան ներկրվող նոր Opel և Chevrolet մոդելների մեքենաների մեծագույն մասը հավաքված է Ռուսաստանում: Այդ ընկերությունների հեռացումը նշանակում է, որ մեր ավտոդիլլերները այդ մոդելների մեքենաները պետք է սկսեն ներկրել այլ երկրներից: ՌԴ-ից ներկրվող ավտոմեքենաները մաքսային որոշ արտոնություններ ունեն, իսկ դա նշանակում է, որ այլ երկրներից ներկրվող Opel և Chevrolet մեքենաները կսկսեն ներկվել առանց մաքսային արտոնությունների և որոշակիորեն կթանկանան: Եթե խոսքը վերաբերեր միայն այս երկու ընկերությանը, ապա դա այնքան էլ էական չէր լինի: Բայց ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքների ծավալները նվազել են 1/3-ով, ինչը նշանակում է, որ նման խնդրի առաջ կարող են կանգնել նաև այլ ավտոարտադրողներ: Այդ դեպքում ազդեցությունը մեզ վրա կլինի ավելի շոշափելի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր