211652_close_icon
views-count14224 դիտում article-date 16:52 27-11-2014

Երևանում հրդեհ է առաջացել BMW ավտոմեքենայում. ԱՊՊԱ-ն «ձեռքերը լվացել» և քաշվել է մի կողմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կարապետ Ուլնեցու փողոցում հրդեհ է բռնկվել BMW մակնիշի 09 OO 855 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի և մարտկոցի մասում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Քանաքեռի հրշեջ-փրկակար ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և Քանաքեռի ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևանի Լեփսիուսի թիվ 27 շենքի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մկրտչյանը, վարելով նշված՝ BMW մակնիշի ավտոմեքենան, ընթացքում նկատել է, որ առջևի մասից ծուխ է դուրս գալիս և ճիշտ կողմնորոշվելով՝ կանգնեցրել է ավտոմեքենան և տեղում պարզել, որ ծխից բացի, կա նաև կրակ, ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջների հետ մարել են կրակը: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննիչ Ռաֆայել Ասլանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը հրաժարվել է դեպքի մասին տեղեկացնել ապահովագրական ընկերությանը, քանի որ տեղում պարզվեց, որ ԱՊՊԱ-ն գա, չգա, վարորդը ինքն է հոգալու վնասի ծախսերը: Այստեղ հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ եթե վճարում ենք ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի համար, գոնե նման դեպքերում ԱՊՊԱ-ն կարող է բարի կամք ցուցաբերել և գոնե 50 տոկոսով նեցուկ կանգնել իր պատվիրատուին: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր