16384 դիտում
16:46 26-09-2015
«Պանտերա Տուր» ընկերության ավտոբուսը Վրաստանում վթարի է ենթարկվել. տուժածը պնդում է, որ ընկերությունը օգնություն ցուցաբերելու փոխարեն «ձեռքերը լվացել է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Պանտերա Տուր» ընկերության ավտոբուսը, որն իրականացնում է Մոսկվա-Երևան ուղևորափոխադրումը, Թբիլիսիից դեպի Հայաստան ընթանալիս սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Վրաստանում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկնելով փոսը՝ հայտնվել դաշտում: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց տուժողը։
Վթարի հետևանքով մի քանի քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ամենածանր վնասվածքները ստացել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 26-ամյա Արգիշտի Մովսիսյանը, ով անգիտակից վիճակում շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց:
Նրա հարազատները մեզ հետ զրույցում պատմեցին, որ սեպտեմբերի 22-ին Արգիշտիի եղբայրը մեկնում է Վրաստան և եղբորը տեղափոխում է Հոկտեմբերյան: Տանը Արգիշտին վատանում է և շտապ օգնության միջոցով տեղափոխվում է Հոկտեմբերյանի հիվանդանոց, որտեղ ախտորոշվում է ողնաշարի 1-ին ողի կոտրվածք, կրծքավանդակի հատվածում սալջարդ, ծնկի վնասվածք:
Եղբայրը՝ 24-ամյա Արամազդ Մովսիսյանը, պատմեց, որ զանգահարել է «Պանտերա Տուր» ընկերության ղեկավարին և ներկայացնում եղբոր վիճակը, ղեկավարն էլ ասել է․ «Լինելու բանը եղել ա, ի՞նչ կարանք անենք։ Տեղափոխեք «Արմենիա» բժշկական կենտրոն, ես կհոգամ բոլոր ծախսերը»:
Արգիշտիին տեղափոխում են «Արմենիա» ԲԿ, սակայն բուժումը շարունակելու համար պետք է 150,000 ՀՀ դրամ վճարեն: Հարազատները նշեցին, որ նույն օրը «Պանտերա Տուր»-ի բոլոր հեռախոսահամարները դարձել են անհասանելի և ընկերության ղեկավարությունը իր խոստումը չի կատարել՝ ոչ մի լումա չփոխհատուցելով անհետացել է:
«Ո՞նց կարելի է սեփական ուղևորի հանդեպ նման կերպ վերաբերվել, մեղավոր են, թող գան, գոնե փորձեն օգնել, այլ ոչ թե անհետանան: Տղաս գնացել էր Մոսկվա՝ աշխատելու, սակայն աշխատանք չլինելու պատճառով հետ էր վերադառնում, որպեսզի զբաղվի շինարարությամբ և ընտանիքը պահի, մենք բնակվում ենք վարձով:
Շնորհակալ ենք «Արմենիա» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, բժիշկներին, ովքեր մեր հանդեպ ցուցաբերեցին մարդասիրական վերաբերմունք և առանց մուծման ցուցաբերել են բժշկական օգնություն»,- ավելացրեց տուժողի մայրը` Աստղիկ Գալոյանը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
10:21 15-04-2015
Վարկերի մարում առաջարկող զեղծարար ընկերությունը շարունակում են գովազդել. ԿԲ-ն «լվացել է ձեռքերը». Առավոտ
14221 դիտում
16:52 27-11-2014
Երևանում հրդեհ է առաջացել BMW ավտոմեքենայում. ԱՊՊԱ-ն «ձեռքերը լվացել» և քաշվել է մի կողմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2194 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)