211652_close_icon
views-count28617 դիտում article-date 19:21 03-08-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. հաստաբուն ծառի ճյուղը պոկվել և ընկել է ճանապարհով ընթացող Оpel-ի վրա. ԱՊՊԱ-ն ձեռքերը լվացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում հաստաբուն ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ճանապարհով անցնող Opel մակնիշի 35 CD 128 ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Կարեն Պետրոսյանը, կրել է նյութական վնաս: Դեպքի վայր են ժամանլ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները, ինչպես նաև Վամաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Վարորդը կատարվածի մասին տեղեկացրել է ապահովագրական ընկերություն, սակայն այնտեղից պատասխանել են, որ փոխհատուցում չի նախատեսվում, ու հիմա վարորդը մտածում է փոխհատուցման համար պատասխանատվության ենթարկել Վանաձորի քաղաքապետարանին, սակայն հավաքվածներն այն կարծիքի էին, որ քաղաքապետարանը այնքան կտանի- կբերի տուժած քաղաքացուն, որ միայն նյարդերը չեն դիմանա ու ասում էին. «Ախպեր ջան, եղունգ ունես՝ գլուխդ քորի»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր