ԱԱ-2014. Միրոսլավ Կլոզեն կրկնեց Ռոնալդոյի արդյունավետության ռեկորդը
Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով հավասարվեց Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյին: [url=https://shamshyan.com/hy/article/18345/]Գերմանացի ռմբարկուն իր 15-րդ գոլը խփեց Գանայի դարպասը[/url]: Հատկանշական է, որ Ռոնալդոն իր 15-րդ գոլը խփել էր 2006 թվականի աշխարհի առաջնությունում, որը անցկացվել էր Գերմանիայում, իսկ Կլոզեն իր 15-րդ գոլը խփեց Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Ընդ որում երկու դեպքում էլ հարձակվողները խոցել են Գանայի հավաքականի դարպասը: