ՀՀ ավտոճանապարհների անցանելիության մասին
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում:
Սյունիքի մարզի Գորիս-Չայզամի-Շուռնուխ հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում նկատվում է մառախուղ:
Անձրև է տեղում Արմավիրի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Տավուշի մարզի Իջևան քաղաքում, ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Մարալիկ, Կոտայքի մարզի Եղվարդ, Հրազդան, Աբովյան, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում և Սելիմի լեռնանցքում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: