1022 դիտում
09:26 27-11-2014
Ավելի լավ է օրինականացնել այն վիճակը, որը փաստացի կա. Առավոտ. խմբագրական
Առավոտ թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Ժամանակ առ ժամանակ մենք՝ լրագրողներս, հարցազրույցներ ենք վերցնում մարդկանցից, որոնք ներկայանում են որպես «այսինչ կուսակցության նախագահ», մենք էլ առանց վարանելու, ընդունում ենք նրանց այդ «ներկայացումը»: Սովորաբար այդ «առաջնորդների» թիմում լինում է առավելագույնը 20-30 հոգի:
Փորձը ցույց է տալիս, որ խնդիրը մարդկանց կամ կուսակցությունների բանակի մեջ չէ: Խնդիրը նոր նպակներին հասնելու վճռականության և անկեղծության մեջ է: Ճիշտ կլինի, որ 5000 հոգու և մարզային կառույցների պահանջը օրենքից հանվի: Միևնույն է՝ խաբում են, և ոչ ոք չի ստուգում՝ քանի հոգի իրականում կա այս կամ այն կուսակցության մեջ:
Երբ ակնհայտ է դառնում, որ օրենքի խախտումները զանգվածային են, ավելի լավ է օրինականացնել այն վիճակը, որը փաստացի կա: Եթե. օրինակ, պատգամավորների և նախարարների զգալի մասը զբաղվում է բիզնեսով, բայց ստում է՝ ասելով, թե չի զբաղվում և հնարում է ինչ-որ «թզի տերևներ»՝ «հավատարմագրային կառավարման» կամ «զոքանչի անունով» սեփականության տեսքով, ապա պետք է վերացնել օրենքի այդ չգործող նորմը և գրել այնպիսի օրենքներ, որոնք կկարգավորեն պաշտոնյաների գործարար ակտիվությունը:
Եթե բացի 3-4 կուսակցություններից՝ ոչ ոք չի կարող «հավաքել» 5000 կուսակցական, ապա պետք է այդ պահանջը հանել»:
Խմբագարականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1645 դիտում
09:11 23-12-2014
Պետք է ազնվորեն խոստովանել, թե ինչպիսին է մեր վիճակը. Առավոտ. խմբագրական
2231 դիտում
10:49 14-10-2021
Հայաստանի՝ փաստացի չափազանց կախյալ վիճակը Մոսկվային միանգամայն ձեռնտու է․ «Առավոտ»
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7765 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով