211652_close_icon
views-count1600 դիտում article-date 09:11 23-12-2014

Պետք է ազնվորեն խոստովանել, թե ինչպիսին է մեր վիճակը. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Կարծում եմ, այն ճգնաժամը, որի մեջ մենք թևակոխում ենք (եկեք իրերն իրենց անունով կոչենք), տարբերվում 1998–ի և 2009-ի ճգնաժամերից: Այս մեկն ավելի համակարգային է և, եթե կարելի է այդպես ասել, ավելի «գաղափարական»: Տնտեսական խնդիրների առաջ են կանգնելու ինչպես վերը նշված, այնպես էլ մի շարք այլ հետխորհրդային երկրներ: Ըստ մասնագետների՝ կյանքի մակարդակը, մարդկանց իրական եկամուտները նվազելու են մոտ 20-30 տոկոսով: Դոլար առնել–ծախելն այստեղ չի օգնի՝ ոչ պետական, ոչ կորպորատիվ, ոչ էլ անձնական մակարդակներով: Իսկ ինչը կօգնի: Նախևառաջ՝ ազնվորեն խոստովանել, թե ինչպիսին է մեր վիճակը: Նախորդ ճնաժամի ժամանակ մենք փորձեցինք ղեկավարվել այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի դեղատոմսով՝ որքան քիչ խոսենք ճգնաժամի մասին, այնքան նա մեզ շրջանցելու է: Մենք, կարծես թե, համոզվեցինք, որ այդ դեղատոմսը չի օգնում: Այս անգամ եկեք ոչ մի բան չթաքցնենք և ինքներս մեզ չխաբենք: Այո. պետք է խոսել ճգնաժամի մասին, բայց՝ ինչպե՞ս: Կարելի է խուճապի մատնվել, ընկնել հուսահատության գիրկը, ասել, որ դա փակուղի է, որ հանգամանքների առջև մենք անզոր ենք և այլն: Իսկ կարելի է ճգնաժամը դիտարկել որպես բացվող բազմաթիվ նոր հնարավորություններ, շատ բան վերանայելու և փոխելու ասպարեզ (օրինակ՝ հրաժարվել ավտորիտար–մենաշնորհային մոդելից)»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր